Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջին քայլը՝ եվրաինտեգրման ճանապարհին

Առաջին քայլը՝ եվրաինտեգրման ճանապարհին
16.05.2014 | 13:53

Թեև Հայաստանն անցյալ տարի նոյեմբերին չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 3-ին, իր համաձայնությունը տվեց միանալու Մաքսային միությանը, այնուամենայնիվ, Եվրոպան «խաչ չքաշեց» Հայաստանի վրա: Այսօր էլ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպացի դեսպաններից լսում ենք հավաստիացումներ, որ պատրաստ են շարունակելու համագործակցությունը մեր երկրի հետ և առաջարկում են տարբեր ձևաչափերի փաստաթղթեր: Հայաստանն անցնում է և դեռ շարունակելու է անցնել եվրաինտեգրման տատասկոտ ճանապարհով: Եվ ուզեն, թե չուզեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ այդ ճանապարհը չի անցնելու միայն փաստաթղթերով ու համաձայնագրերով:

Այս օրերին գուցե ոմանք արդեն չեն հիշում, թե ինչու են անցյալ տարվա նոյեմբերին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիայի փորձ իրականացրած Շանթ Հարությունյանն ու իր ընկերները շարունակում մնալ անազատության մեջ: Պարբերաբար տարբեր «հիմնավորումներով» կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակն էլ հենց այն էր, որ հանրությունը մոռանա Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին, որոնք «ձեռնոց են նետում» բռնապետական ռեժիմներին և թեկուզ փոքր քայլերով փորձում խախտել ներքաղաքական կյանքում ամրագրված ստատուս քվոն:
Շանթ Հարությունյանին ու նրա տասնչորս համախոհներին միայն առանձին անհատներ ու իրավապաշտպաններ են անցած վեց ամսում ճանաչել որպես քաղբանտարկյալ, որովհետև նրանք կատարել են ստանդարտից դուրս քայլ: Սակայն նրանց այդ քայլն այդպես էլ իշխանություններին որոշակի հետևություններ անելու առիթ չտվեց: Առիթ չտվեց հասկանալու, որ սոցիալական խոր բևեռվածությունը և պետական ինստիտուտների անգործությունը ցանկացած ժամանակ էլ կարող է հանգեցնել նման պոռթկումների և հայկական ավանդական պայքարին ոչ բնորոշ մեթոդների:
Գրեթե երկու շաբաթ հետո՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության տոնն է: Հուսանք, որ Սերժ Սարգսյանն այդ տոնի առթիվ ազատ կարձակի Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ